Արթուր Ալեքսանյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար

Armenpress 18:02, 21 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ: Օլիմպիական չեմպիոնը կիսաեզրափակչում շատ արագ գերազանցեց Ռուստամ Ասակալովին` 8:0 հաշվով:

Եզրափակիչ գոտեմարտերը կկայանան Երևանի ժամանակով 21:00-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am