Դամասկոսում հրթիռակոծության հետևանքով հայ դիվանագետներ չեն տուժել

Armenpress 16:43, 21 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի ցուցահանդեսի տարածքի հրթիռակոծության հետևանքով հայ դիվանագետներ չեն տուժել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Սիրիայում Հայաստանի դեսպանության Twitter-ի պաշտոնական էջը: «Դամասկոսի ցուցահանդեսի տարածքի հրթիռակոծության հետևանքով ՀՀ դիվանագետներն անվնաս են: Նախնական տվյալներով` տուժածների թվում հայեր չկան»,-նշում են դեսպանությունից:

Օգոստոսի 20-ին Դամասկոսում բացված միջազգային ցուցահանդեսին մասնակցում էր 43 երկրի ներկայացուցիչ, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Բելառուսի և այլ երկրների ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանը, որի տաղավարը ներկայացնում էր Սիրիայում ՀՀ դեսպանությունը` ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Հայ-սիրիական գործարար խորհրդի հետ համագործակցությամբ։

Վերջին տեղեկություններով՝ 6 մարդ է մահացել ցուցահանդեսային գոտու հրթիռակոծությունից:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am