Ըմբիշ Կարապետ Չալյանն աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է

Armenpress 16:14, 21 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանը և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին հաղթանակ են տոնել աշխարհի առաջնության հերթական գոտեմարտերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 75 կգ քաշային Կարապետ Չալյանը 1/8 եզրափակչում 1:3 հաշվով պարտության մատնեց գերմանացի Ֆլորիան Նոյմայերին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակչում ոչ մի հնարավորություն չտվեց ԱՄՆ ներկայացուցիչ Թրեյսի Հենքոկին: Օլիմպիական չեմպիոնը ևս դուրս եկավ քառորդ եզրափակիչ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am