Դանիայում Վիկինգների 1000-ամյա ամրոց է հայտնաբերվել

Armenpress 14:48, 21 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայում հնագետների կողմից հայտնաբերվել է Վիկինգների 10-րդ դարի ամրոց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Independent-ը:

Ամրոցը տեղակայված է եղել երկրի արևմուտքում՝ Բորգրինգում և հայտնաբերվել է դեռևս 2014 թվականին, սակայն նոր ուսումնասիրությունները հաստատել են դրա կառուցման ժամանակաշրջանը: Հնագետների կարծիքով՝ ամրոցը կառուցվել է Հարոլդ Գորմսոն թագավորի կողմից:

Այս ամրոցը մյուս հայտնաբերվածների շարքում հինգերորդն է՝ սկսած 1930-ական թվականներից: Ամրոցի մեծ մասը գտնվում է հողի տակ:    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am