Գիտնականները Արեգակի վրա մարդկային քաղաքակրթության համար ավերիչ գերբռնկում են կանխատեսել

Armenpress 12:09, 21 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարվարդի համալսարանի աստղագիտության բաժանմունքի ղեկավար Աբրահամ Լոեբը եւ նրա գործընկեր Մանասվի Լինգամը (ԱՄՆ) գնահահել են այն ժամկետները, երբ Արեգակի վրա մարդկային քաղաքակրթության համար ավերիչ գերբռնկում տեղի կունենա: Համապատասխան հետազոտությունը մատչելի Է Էլեկտրոնային պրեպրինտների arXiv.org գրադարանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերբռնկումները, որոնց հետեւանքով Արեգակը շրջակա տարածություն Է արտանետում շուրջ 1034 erg, գիտնականների գնահատումներով՝ տեղի են ունենում երկու հազար տարի պարբերականությամբ: Վերջին անգամ համանման երեւույթ տեղի Է ունեցել 775 թվականին, դրա կրկնությունն սպասվում Է 750 տարի հետո:

«Մենք եզրակացնում ենք, որ գերբռնկումներից վտանգը բավականաչափ գնահատված չԷ, եւ որ մարդկությունը կարող Է դառնալ դրանց սկսվելու վկան, ինչն ավերիչ տնտեսական եւ տեխնոլոգիական կորուստների կհանգեցնի շուրջ հազար տարվա ընթացքում»,- հրապարակման մեջ հայտնում են հեղինակները:

Մասնավորապես, արեգակնային գերբռնկումները կարող են լիովին շարքից հանել երկրաշուրջ արբանյակները եւ Էլեկտրական համակարգերը: Արեգակնային գերբռնկումներն ամենամեծ վտանգը ներկայացնում են երկրագնդի օզոնային շերտի համար, որը կենսոլորտը պաշտպանում Է ուլտրամանուշակագույն ճառագայթումից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am