Կամո Հովհաննիսյանն օգնել է «Տորպեդո-ԲԵԼԱԶ»-ին հաղթանակ տոնել

Armenpress 13:33, 20 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլի Կամո Հովհաննիսյանը մասնակցել է «Տորպեդո-ԲԵԼԱԶ»-ի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Բելառուսի առաջնության 19-րդ տուրում  «Տորպեդո-ԲԵԼԱԶ»-ը տանը 2:0 հաշվով գերազանցել է «Վիտեբսկ»-ին:

Հայաստանի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը եղել է թիմի մեկնարկային կազմում, սակայն փոխարինվել է 66-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Տորպեդո-ԲԵԼԱԶ»-ն ունի 28 միավոր և 7-րդ տեղում է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am