ՃՏՊ Բաբաջանյան-Անդրանիկի փողոցների խաչմերուկում. կա հինգ տուժած  

Armenpress 13:00, 20 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 16-ին, ժամը 01:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Mercedes» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի  և «Volkswagen Passat» մակնիշի 88 US 009 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Պ.-ն, Ռ. Դ.-ն, Հ. Կ.-ն, Հ. Հ.-ն և Մ. Ե.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ Մ. Ե.-ի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Փրկարարները կատարել են լվացման աշխատանքներ և հոսանքազրկել ավտոմեքենաները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am