Աֆղանստանում ոչնչացվել է Թալիբանի հրամանատարներից մեկը

Armenpress 16:10, 19 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» ծայրահեղական շարժման բարձրաստիճան հրամանատարներից մեկը՝ Մոհամմադ Ռահիմն Աֆղանստանում ոչնչացվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով աֆղանական ոստիկանության ներկայացուցիչ Սայեդ Սարվար Հուսայնիին:

Հրամանատարից բացի երկրի հյուսիսում ոչնչացվել է նաև չորս գրոհային:

Վերջին ամիսների ընթացքում Աֆղանստանում իրավիճակը վատթարացել է: Երկրի տարածքում ուժեղացել է «Իսլամական պետության» ազդեցությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am