Լիբանանի բանակն ԻՊ-ից կազատագրի սիրիական սահմանի 120 քառակուսի կիլոմետրը

Armenpress 14:25, 19 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի բանակն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից կազատագրի Սիրիայի հետ սահմանային տարածքի 120 քառակուսի կիլոմետրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Տարածքի մի մասը, որը վերահսկում է ԻՊ-ը՝ 120 քառակուսի կիլոմետր է: Բանակի նպատակն է հասնել մինչև սիրիական սահման՝ չհատելով այն»,- ասել է լիբանանյան բանակի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Ալի Քանսուն:

Ավելի վաղ լիբանանյան բանակի հրամանատարությունը հայտնել էր Սիրիայի հետ սահմանին ԻՊ դեմ ռազմական գործողություն սկսելու մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am