Հակառակորդն այս շաբաթ հրադադարը խախտել է 220 անգամ

Armenpress 13:52, 19 Օգոստոս, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ ավելի քան 220 խախտման արդյունքում,  հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով շուրջ 3300 կրակոց: Այդ մասին «Արմենպրես»-ն տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

ՊԲ-ի առաջապահ ուժերը ձեռնպահ մնալով պատասխան սադրանքներից, շարունակել են վստահորեն կրել մարտական հերթապահություն և վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am