ՀՀ ԱԻ նախարարը պարգևատրել է ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76»-ի անձնակազմին

Armenpress 11:57, 19 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին իր մասնակցությունն է ավարտել ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռի անձնակազմը՝ ընդհանուր առմամբ իրականացնելով 17 հրդեհաշիջող թռիչք: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանի Հանրապետության տարածքում խոշոր անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ինքնաթիռը սպասարկող անձնակազմին՝ հրամանատար Եվգենի Սերիխի գլխավորությամբ, պարգևատրել է ՀՀ ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» և ՀՀ ԱԻՆ «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալներով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Խոսրովի արգելոցում շարունակվում է հետմարման և անտառի վերականգնման գործընթացը. տեղում աշխատում են ՀՀ ԱԻՆ փրկարարները, բնապահպաններն ու անտառային տնտեսության աշխատակիցները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am