Ռուսական Life հեռուստաալիքը փակվում է

Armenpress 21:39, 18 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Life հեռուստաալիքի համար օգոստոսի 18-ը վերջին աշխատանքային օրը կլինի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական ՏԱՍ գործակալությանը հայտնել է հոլդինգի աղբյուրը: 

Ավելի վաղ РБК-ն հայտնել էր, որ զարգացման ռազմավարության շրջանակներում Life մեդիածրագիրը պլանավորում է կրճատել լրատվական եթերի հեռարձակումը, ինչը կհանգեցնի աշխատակիցների կրճատման: 

«Մնում է միայն կայքը և, իհարկե, մեր ծրագրերը: Հեռուստաեթերն ամբողջովին դադարեցվում է: Հեռուստադիտողներին կոչ կարվի Life-ինորություններին հետևել կայքում և սոցիալական ցանցերում»,- մանրամասնել է գործակալության զրուցակիցը: 

Նա ընդգծել է, որ աշխատանքից կհեռացվի 90 մարդ, 90 մարդ էլ կմնա հոսքային հեռարձակման վրա աշխատելու համար:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am