«Կանեփ-կակաչ-2017» միջոցառման ընթացքում հայտնաբերվել և ոչնչացվել է 2434 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված

Armenpress 19:31, 18 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման  անցկացման ընթացքում` օգոստոսի 17-ից 18-ը ընկած ժամանակահատվածում, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2434 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տնամերձ 3 հողամասերից հայտնաբերվել է կանեփի 39 բույս: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 9 հետախուզվող: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 8.46 գրամ «մարիխուանա», տեսակի թմրամիջոցներ, 13 հատ «լորազեպամ» տեսակի հոգեմետ դեղահաբ:

Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 54 փամփուշտ, 1 նռնակ, 1 նռնակի պայթուցիչ, 5 հրապայթուցիչ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am