Փառատոնների ժամանակ Հայաստան այցելող զբոսաշրջիկների միջին թիվը ավելանում է 10-15 տոկոսով

Armenpress 17:05, 18 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիտակումների, փորձագիտական գնահատականների արդյունքում պարզ է դարձել, որ փառատոնների ժամանակ Հայաստան այցելող օրական զբոսաշրջիկների միջին թիվը ավելանում է 10-15 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

«Փառատոնները նպաստում են, որ Հայաստանի զբոսաշրջային այցելությունների թիվն ավելանա:  Շատերը գալիս են հատուկ  որևէ փառատոնի մասնակցելու համար: Բացի այդ, փառատոնները միջազգային շուկային Հայաստանն ավելի ճանաչելի են դարձնում նոր հետաքրքրություններով»,-ասաց Ապրեսյանը:  

Նրա խոսքով՝ ավելանում է փառատոններին անձամբ մասնակցող զբոսաշրջիկների թիվը: Որոշ հայկական փառատոնների համար նույնիսկ  տուրփաթեթներ են վաճառվում Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում և այլ երկրներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am