Բարսելոնայում ահաբեկչությունից տուժածների թիվը հասել Է 130-ի. El Pais

Armenpress 16:38, 18 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայի Ռամբլա տուրիստական փողոցում ֆուրգոնի կողմից անցորդների վրաերթի հետեւանքով տուժածների թիվը հասել Է 130-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին հայտնել Է El Pais թերթը: Նրա տեղեկատվությամբ՝ 16 մարդ օրհասական վիճակում Է: Կատալոնիայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ Իսպանիայի Բարսելոնա եւ Կամբրիլս քաղաքներում կատարված ահաբեկչական երկու գործողության հետեւանքով զոհվել եւ տուժել են 33 երկրների քաղաքացիներ:

Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գործողությունների զոհ Է դարձել 14 մարդ: Հարձակման պատասխանատվություն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am