Առնվազն 25 երկրների քաղաքացիներ են տուժել Բարսելոնայում կատարված ահաբեկչության հետեւանքով

Armenpress 14:37, 18 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայում իրականացված ահաբեկչական գործողության տուժածների թվում հայտնվել են նաեւ Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Քուվեյթի, Պակիստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ֆիլիպինների, Էկվադորի ներկայացուցիչները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին հայտնել Է իսպանական La Vanguardia թերթը:

Ավելի վաղ հաղորդվել Էր Իսպանիայի, Ավստրալիայի, Ալժիրի, Արգենտինայի, Բելգիայի, Հունգարիայի, Վենեսուելայի, Գերմանիայի, Հունաստանի, Իռլանդիայի, Իտալիայի, Չինաստանի, Կուբայի, Մակեդոնիայի, Նիդեռլանդների, Պերուի, Ռումինիայի եւ Ֆրանսիայի տուժած քաղաքացիների ու հպատակների մասին: Հաստատվել Է, որ ահաբեկչական գործողության 13 զոհերի թվում կա երեք գերմանացի եւ մեկ բելգիացի: Տուժածների թիվը 100-ից ավելի Է, նրանցից 15-ի վիճակը ծանր Է:

Օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը հետիոտներին վրաերթի Է ենթարկել Բարսելոնայի Ռամբլա փողոցում: Ահաբեկչության հետաքննության շրջանակներում ձերբակալվել Է երեք մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» խմբավորումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am