«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ցավակցել են ահաբեկչության զոհերի հարազատներին

Armenpress 21:34, 17 Օգոստոս, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալանոկան «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը ցավակցություն է հայտնել քաղաքի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին ու բարեկամներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ցավակցությունը հրապարակվել է ակումբի պաշտոնական թվիեթերյան միկրոբլոգում:     

«Մենք խորապես վշտացած ենք մեր քաղաքի դեմ հարձակումից: Մեր բոլոր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների և Բարսելոնայի բնակիչների հետ են»,- ասված է հայտարարության մեջ:

Զոհերի հարազատներին ցավակցություններ է հայտնել Մադրիդի «Ռեալ»-ը և առողջություն մաղթել տուժածներին:

Բարսելոնայում մարդկանց բազմության մեջ փիքափի մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի:  Դեպքի հետևանքով վիրավորների թիվը 56 է:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am