«Բեշիքթաշ»-ն Օզբիլիսի հետ կապված «Ռուբին»-ից առաջարկ չի ստացել, սակայն պատրաստ է բանակցությունների

Armenpress 20:51, 17 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Բեշիքթաշ»-ը Կազանի «Ռուբին»-ից չի ստացել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի տրանսֆերի հետ կապված առաջարկ, սակայն ակումբը պատրաստ է նրա տեղափոխության բանակցություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին Championat.com-ի հետ զրույցում ասել է թուրքական ակումբի սպորտային տնօրեն Ալի Նաիբին:

 Ավելի վաղ ԶԼմ-ներում լուրեր էին տարածվել, թե «Ռուբին»-ը հետաքրքրված է Օզբիլիսի ծառայություններով:

Օզբիլիսը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքս»-ում: 2012 թվականին նա տեղափոխվել է Կրասնոդարի «Կուբան»: Եվս մեկ տարի անց նա տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ», իսկ 2016-ին պայմանագիր է կնքել «Բեշիքթաշ»-ի հետ: 2012 թվականի հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am