Կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրտին միացել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին

Armenpress 19:38, 17 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրտին դարձել է ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ` սատարելով ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:

Իլինոյս նահանգի 8-րդ շրջանից ընտրված կոնգրեսական Կրիշնամուրտին  Ներկայացուցիչների պալատի կրթության ու աշխատանքային ռեսուրսների կոմիտեի ու հսկողության ու կառավարական բարեփոխման հարցերով կոմիտեի անդամ է։

«Նրա լայն աշխարհայացքը ու պատմության հանդեպ հարգանքը միանշանակ նրան հնարավորություն են տալիս առաջատար դեր կատարել։ Բացի այդ՝ նա իր ձեռներեց ոգով այն բարեկամն է, որի կարիքն ունի Հայաստանը»,- նշել է համագումարի Իլինոյսի վարչության անդամ Օսկար Թաթոսյանը։

Կրիշնամուրտին ներկա է գտնվել այս տարվա ապրիլին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Կապիտոլիումի բլրի վրա։ Նա նաև նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված երկկուսակցական նամակ է ստորագրել ՝ կոչ անելով նրան ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am