Պորտուգալիայում ծառի տապալման հետևանքով 13 մարդ է մահացել

Armenpress 12:07, 16 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի Մադեյրա կղզու Ֆունշալ քաղաքում անցկացված կրոնական փառատոնին 200 տարեկան ծառի տապալման հետևանքով մահացել է 13 և վնասվածքներ ստացել՝ 49 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է PRESSTV-ն:

Տասնյակ մարդիկ, որոնցից չորսը՝ երեխա, լուրջ վնասվածքներ են ստացել: Վնասվածք ստացածներից չորսը օտարերկրացիներ են՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի և Հունգարիայի քաղաքացիներ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ֆունշալի հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ Միգել Ռեիսը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am