Ջորջ Լուկասը խաղողի այգի Է գնել Ֆրանսիայում՝ Ջոլիի եւ Փիթի կալվածքի հարեւանությամբ

Armenpress 17:42, 15 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկասը խաղողի այգով առանձնատուն Է գնել Ֆրանսիայի հարավի Վարի դեպարտամենտում: Ինչպես ասել Է կալվածքի նախկին սեփականատերը, այն գտնվում Է Անջելինա Ջոլիին եւ Բրեդ Փիթին պատկանող կալվածքից ոչ հեռու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուշագրավ Է, որ գործարքի մասին, որը կայացել Է տակավին ապրիլին, ոչինչ հայտնի չԷր: Դրա վերաբերյալ տեղեկատվություն Է հրապարակել Var-Matin տեղական պորտալը, որին հաջողվել Է շփվել խաղողի այգու նախկին սեփականատիրոջ՝ Ֆիլիպ Գիյանտոնի հետ: Նա չի բացահայտել այն գումարը, որով իրեն հաջողվել Է վաճառել անշարժ գույքը, սակայն մոտակա կոմունայի քաղաքագլուխ Շատովեր Սերժ Լուդն, այնուամենայնիվ, բերանից թռցրել Է: Ինչպես պնդում Է պաշտոնյան, «Աստղային պատերազմների» ստեղծողը 9,5 մլն եվրո Է տվել 115 հեկտար մակերեսով Chateau Margui-ի կալվածքի դիմաց:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, Լուկասը պատրաստվում Է շուրջ 15 մլն եվրո ներդնել կալվածքում: Փողերը պետք Է ուղղվեն գինու մառանների արդիականացմանը, ինչպես նաեւ տան հյուրասենյակի կառուցմանը, որտեղ նա պատրաստվում Է կազմակերպել մասնավոր ընդունելություններ:

Լուկասի խաղողի այգին ընդամենը մի քանի կիլոմետր Է հեռու Skywalker Vineyards կալվածքից, որի սեփականատերը 2008 թվականից Հոլիվուդի դերասաններ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթն են:

Չնայած այն բանին, որ Ջոլին անցած տարվա վերջին ապահարզան Է տվել, նրանք առայժմ չեն պլանավորում վաճառել անշարժ գույքը, որտեղ առաջվա պես սեփական մակնիշի վարդագույն գինի են արտադրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am