NASA-ն 7,7 մլն դոլար կծախսի Արեգակի խավարման դիտարկումների կազմակերպման համար

Armenpress 12:28, 15 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունն (NASA) օգոստոսի 21-ին կանխատեսվող Արեգակի լրիվ խավարման դիտարկումներն ԱՄՆ-ի տարածքում կազմակերպելու համար կծախսի 7,7 միլիոն դոլար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press (AP) լրատվական գործակալությունը:

Արեգակի խավարման դիտարկումը կիրականացվի Միջազգային տիեզերակայանից, երկրաշուրջ ուղեծրի 11 արբանյակներից, երեք հատուկ սարքավորված ինքնաթիռներից եւ 70 բարձրագործ օդերեւութաբանական զոնդերի վրա տեղակայված տեսախցիկների միջոցով: «Մենք հույս ուենեք շատ մեծ ծավալի գիտական տեղեկատվություն ստանալ այդ խավարումը դիտարկելիս»,- AP-ին տված հարցազրույցում նշել Է աստագետ Ջեյ Փասաչոֆն Ուիլյամս-քոլեջից, որն ավելի վաղ իրականացրել Է 69 խավարումների դիտարկումներ:

Խավարման դիտարկման գիտական ծրագրերին մասնակցում են ոչ միայն աստղագետներ, այլեւ կենսաբաններ: Նեշվիլի (Թենեսիի նահանգ) կենդանաբանական այգում օգոստոսի 21-ին կկազմակերպվեն դիտարկումներ, թե խավարման ընթացքում ինչպես են իրենց պահում տարբեր կենդանինները:

NASA-ի կանխատեսումներով՝ խավարումը կշարունակվի շուրջ 2 րոպե, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am