Եմենում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել. կա 11 զոհ

Armenpress 20:22, 14 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենում ահաբեկիչների կողմից իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է 11 խաղաղ բնակիչ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը հայտնում է Associated Press-ը` հղում կատարելով անվտանգության ծառայություններին:

Պայթյունի հետևանքով կան նաև մեծ թվով վիրավորներ: 

Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը դեռևս պայթյունի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել:

Աղբյուրը նշում է, որ Եմենում գործում են «Ալ-Քաիդայի» և «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am