Հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հրդեհի բռնկման առթիվ

Armenpress 11:25, 14 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2017թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Վեդիի հրշեջ փրկարարական ծառայությունից ահազանգ է ստացվել,որ նույն օրը` ժամը 11:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» «Զիմնի» կոչվող հատվածում և հարակից տարածքներում։ Նախնական տվյալներով՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի և 186-րդհոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլգործողություններ՝ հրդեհի առաջացման պատճառը պարզելու համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am