Ոստիկանությունը սառնարանների կոմպրեսորների վրա քիմիական քայքայիչ հեղուկ լցնելու փաստով հետաքննություն է կատարում

Armenpress 15:24, 11 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ծառայություն օգոստոսի 10-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում Վահրամ Միրաքյանին պատկանող պահեստի սառնարանների կոմպրեսորների վրա  անհայտ անձինք ծծմբաթթու են լցրել:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, ոստիկանության  օպերատիվ խումբը պարզել է, որ կոմպրեսորների վրա լցրել են քիմիական քայքայիչ հեղուկ: Նշված դեպքով կատարվում է հետաքննություն:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am