Քոեն եղբայրների առաջին սերիալը կթողարկվի 2018 թվականին

Armenpress 14:16, 10 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Netflix ծառայությունը հրապարակել Է առաջին սերիալի թողարկման ամսաթիվը, որի ռեժիսորներն են դարձել ամերիկացի կինեմատոգրաֆիստներ Իթան եւ Ջոել Քոենները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters-ը:

Նախագիծը, որն ստացել Է «Բասթեր Սքրագսի բալլադը» անվանումը, թողարկվելու Է 2018 թվականին:

Ռեժիսորները հանդես են եկել նաեւ որպես սցենարի հեղինակներ, որը հիմնված Է օրիգինալ գաղափակի վրա, եւ սերիալի պրոդյուսերներ: «Բասթեր Սքրագսի բալլադն» իրենից ներկայացնելու Է անթոլոգիա Վայրի Արեւմուտքի մասին, որը բաղկացած կլինի վեց մասից: Գլխավոր դերը կատարելու Է Թիմ Բլեյք Նելսոնը:

Սկզբնապես պլանավորվում Էր սերիալը թողարկել Annapurna Television հեռուստաալիքով: Թե ինչու արդյունքում նախագծով զբաղվեց Netflix-ը, չի հաղորդվում: Քոենները հեռուստատեսությունում արդեն աշխատել են որպես «Ֆարգո» սերիալի գործադիր պրոդյուսերներ, որը հիմնված Է ռեժիսորների համանուն ժապավենի վրա: Եղբայրներն ավելի հայտնի են այնպիսի կինոնկարներով, ինչպիսիք են՝ «Մեծ Լեբովսկին», «Այստեղ ծերունիների տեղը չԷ» եւ «Կարդալուց հետո այրել» ֆիլմերը: Նրանք «Օսկար» մրցանակի քառակի դափնեկիրներ են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am