«Սինքֆիլդի գավաթ»-ում Արոնյանը հաղթեց Նակամուրային և հավասարվեց առաջատարներին

Armenpress 11:09, 10 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է շախմատի «Սինքֆիլդի գավաթ»-ի խաղարկությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Լևոն Արոնյանը մրցաշարի 7-րդ տուրում սևերով խաղաց Հիկարու Նակամուրայի հետ և հաղթանակ տարավ 54-րդ քայլում: Ամբողջական միավոր վաստակել է նաև Անանդը՝ հաղթելով Նեպոմնյաշչիին։ Արդյունքում ստացվել է, որ «Սինքֆիլդի գավաթ»-ի 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝ Վաշիե-Լագրավ` 4․5, Անանդ` 4․5, Արոնյան` 4․5, Կարլսեն` 4, Կարուանա` 3․5, Կարյակին` 3․5, Սվիդլեր` 3, Նակամուրա` 2․5, Նեպոմնյաշչի` 2․5, Սո` 2․5: Այսօր կայանալիք 8-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Սվիդլերն է։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am