«Սիրիական ժողովրդավարական ուժերը» ԻՊ ահաբեկիչների ձեռքից 2 հայ ընտանիք են փրկել

Armenpress 20:12, 9 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» օգոստոսի 8-ին սիրիական Ռաքքայում  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճիրաններից 7 քրիստոնյա են փրկել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» պարբերականը:

Aranews-ի փոխանցմամբ` փրկվածների թվում եղել է երկու հայ ընտանիք:

Փրկվածներից  հայազգի Սավս Քարաբջյանը Aranews-ի հետ զրույցում հայտնել է, որ  «Իսլամական պետության» ահաբեկիչներն իրենց ստիպել են մուսուլմանական գլխաշոր կրել, և մուսուլմաններից տարբերվելու համար  ստիպել են դեմքները բացել:

Հայ կանանցից մյուսը` Քարադիժ Քարադժյանը նշել է, որ իրենք ստիպված են եղել ահաբեկիչներին հարկեր վճարել:

«Կարծես այսօր մենք նորից ենք ծնվել»,- Aranews-ի հետ զրույցում նշել է նա:

ԻՊ կողմից Ռաքքան գրավելուց հետո տեղի քրիստոնյաների մի մասը տեղափոխվել է քրդերի հսկողության տակ գտնվող Հասեքե, իսկ մի մասը շարունակում է մնալ Ռաքքայում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am