ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի ծավալման պլանի նախագծերի քննարկմանը

Armenpress 19:24, 9 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը ՌԴ մայրաքաղաքում օգոստոսի 8-ից մասնակցում է ՀԱՊԿ Միացյալ շտաբում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զինվորական ստորաբաժանումների օպերատիվ ծավալման պլանի վերամշակված նախագծերի քննարկմանը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am