Մոսկվայի «Արարատ»-ը հաղթեց «Սատուրն»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Armenpress 15:33, 4 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության 3-րդ տուրում Մոսկվայի «Արարատ»-ը մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ռամենսկի «Սատուրն»-ի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  «Արարատ»-ի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ռոման Պավլյուչենկոն և Մարատ Իզմայիլովը:

«Արարատ»-ը 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մոսկվայի հայկական թիմն օգոստոսի 7-ին` Ռուսաստանի գավաթի խաղարկության շրջանակում, կրկին կհանդիպի «Սատուրն»-ի հետ:

Այս մրցավեճում արարատցիների ղեկին էր ավագ մարզիչ Պողոս Գալստյանը, ով մի քանի օր առաջ է գլխավորել թիմը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am