Սարկոզին հետաքննվելու Է Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման գործով. Telegraph

Armenpress 10:39, 4 Օգոստոս, 2017
 ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կդառնա 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման համար Կատարի հայտի հաղթանակի քրեական հետաքննության ֆիգուրանտ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Telegraph թերթը:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ ֆրանսիացի քննիչները ներկայում ուսումնասիրում են այն հարցը, թե Ֆրանսիայի նախկին նախագահը կարող Էր արդյոք միջոցներ ստանալ այն գործարքներից, որոնք քննարկվել են 2022 թվականի առաջնության անցկացման հայտ ներկայացնելու ժամանակ, ներառյալ Կատարին Փարիզի «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի վաճառքը:

Հետաքննության ուշադրությունը կենտրոնացած Է նաեւ մի քանի գործարքների վրա, ներառյալ Ֆրանսիայի՝ կումունալ ծառայություններ մատուցող ֆիրմաներից մեկի ձեռքբերումը Qatari Diar ներդրումային ընկերության կողմից:

Թերթը պնդում Է, որ Փարիզը եղել Է աշխարհի առաջնության իրավունքը Դոհային տրամադրելու գլխավոր կողմնակիցներից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am