Amazon-ի հիմնադիրը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը

Armenpress 20:04, 27 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Amazon ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ երկրորդ տեղում թողնելով Microsoft-ի հիմնադիրներից Բիլլ Գեյթսին: Դա պայմանավորված է հինգշաբթի արձանագրված Amazon-ի բաժնետոմսերի գնի կտրուկ աճով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է NBC-ն:    

Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Amazon-ի բաժնետոսմերի գինը նախորդ գիշեր աճել է ավելի քան 15 դոլարով: Դա նշանակում է, որ Բեզոսը 800 մլն դոլարով դարձել է ավելի հարուստ և գերազանցել Գեյթսին: Հարցը նրանում է, թե որքան ժամանակ բաժնետոսմերի գները կմնան բարձր: NBC-ի գնահատմամբ՝ Բեզոսն ամուր հիմք է դրել, որպեսզի Microsoft-ի հիմնադիրից վերցնի երկրագնդի ամենահարուստ բնակչի կոչումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am