Կառավարությունը գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին հատկացրեց 202 մլն դրամ

Armenpress 15:28, 27 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նոր որոշում ընդունեց, որով կապահովվի ՀՀ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի բնականոն գործունեությունն ու վերապահված գործառույթների իրականացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կառավարությունը որոշեց պահուստային ֆոնդից հիմնադրամին հատկացնել 202 մլն դրամ:  

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ հիմնադրամին վերապահված գործառույթների, մասնավորապես գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների մատուցման, արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ են աշխատակիցներ, գրասենյակային գույք և բնականոն գործունեությունն ապահովելու համար այլ միջոցներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am