Աթլետ Տիգրան Մկրտչյանը 8-րդն է Ֆրանկոֆոն խաղերում

Armenpress 13:05, 27 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալթետիկայի Հայաստանի հավաքականի անդամ Տիգրան Բարսեղյանն ավարտել է ելույթները Ֆրանկոֆոն խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոտ դ’Իվուարում ընթացող Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում վազորդ Տիգրան Մկրտչյանը եզրափակչի 400 մ մրցատարածությունում 48.72 արդյունքով զբաղեցրել է 8-րդ տեղը:

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են՝ ձյուդո. Սամվել Խաչատրյան (73 կգ քաշային կարգ), Գեւորգ Խիթարյան (81 կգ), Գրիգոր Սահակյան (90 կգ), աթլետիկա. Լեւոն Աղասյան, Տիգրան Մկրտչյան, Երվանդ Մկրտչյան, Լիլիթ Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտ. Մխիթար Գրիգորյան (57 կգ), Աշոտ Վելիցյան (61 կգ), Վաղինակ Մաթեւոսյան (65 կգ), Խաչատուր Պապիկյան (70 կգ), Վարուժան Կաջոյան (74 կգ), Մարզպետ Գալստյան (86 կգ), հեծանվասպորտ. Էդգար Ստեփանյան, Մհեր Մկրտչյան:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am