ԱՀ Նախագահ Սահակյանը պատասխանատուների հետ քննարկել է Վարդենիս- Մարտակերտ մայրուղու կառուցման հարցերը

Armenpress 19:06, 26 Հուլիս, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 26-ին Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի շրջակայքում խորհրդակցություն է հրավիրել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցմանը մասնակցող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների, Շահումյանի եւ Մարտակերտի շրջվարչակազմերի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատասխանատուների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից, նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ռազմավարական կարեւոր այս նախագիծը մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am