Ռաֆայել Վահանյանը զիջել է Էթիեն Բաքրոյին

Armenpress 15:39, 26 Հուլիս, 2017

 ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում կայացավ Բիլի շախմատային փառատոնի 2-րդ տուրը, որում Ռաֆայել Վահանյանի մրցակիցն էր Էթիեն Բաքրոն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` սուր պայքարի մթնոլորտում ընթացած պարտիայում ուժեղ գտնվեց Բաքրոն: 2-րդ տուրում Ալեքսանդր Մորոզեվիչը հաղթեց Դավիդ Նավարային, իսկ  Ռուսլան Պոնոմարյովը՝ Պետեր Լեկոյին: Խաղացված տուրերից հետո աղյուսակը գլխավորում են 1.5-ական միավոր վաստակած Էթիեն Բաքրոն, Ռուսլան Պոնոմարյովը և Հոու Յիֆանը: Ռաֆայել Վահանյանը 0.5 միավորով կիսում է 8-10-րդ հորիզոնականները: Կայանալիք 3-րդ տուրում Վահանյանը սպիտակներով կմրցի Պոնոմարյովի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am