Ազատ ոճի պատանի ըմբիշ Գենիկ Ասատրյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Armenpress 11:15, 26 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Գենիկ Ասատրյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոյում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գենիկ Ասատրյանը երրորդ տեղի համար պայքարում մրցել է ադրբեջանցի մարզիկի հետ: Ասատրյանը 3:1 հաշվով հաղթել է Ռամիզ Հասանովին:

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 9 մարզիկներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am