Սկյուռիկի պատճառով Կալիֆորնիայի ավելի քան 45 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականություն

Armenpress 09:49, 26 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում ավելի քան 45 հազար մարդ սկյուռիկի պատճառով մնացել է առանց էլեկտրականության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 26-ի կեսօրին: Բնակելի տներում, դպրոցներում և արտադրություններում էլեկտրականության զանգվածային մարումների պատճառ է դարձել սկյուռիկը, որը դիպել էր էլեկտրահաղորդիչ լարին:

Մասնագետները մոտ մեկ ժամ անց կարողացել են վերականգնել էլեկտրականությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am