Մեծ Բրիտանիայում ցանկանում են արգելել բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող մեքենաները

Armenpress 09:45, 26 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մեծ Բրիտանիան ծրագրում է 2040 թվականից արգելել բոլոր այն նոր ավտոմեքենաների վաճառքը, որոնք աշխատում են բենզինով կամ դիզելային վառելիքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Times-ը:

Ավելի վաղ Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանն առաջարկել էր դիզելային վառելիքով հին մեքենա ունեցողներին վճարել մինչև 3.5 հազար ֆունտ ստերլինգ, որպեսզի նրանք փոխեն իրենց փոխադրամիջոցն ավելի էկոլոգիական շարժիչ ունեցող մեքենաներով:

Միացյալ Թագավորության նման քաղաքականությունը նպատակաուղղված է բարելավել օդի որակը: «Օդի վատ որակը խոշոր էկոլոգիական վտանգ է Մեծ Բրիտանիայի բնակչության առողջական վիճակի համար, և կառավարությունը մտադիր է վճռական քայլեր ձեռնարկել առավելագույն սեղմ ժամկետներում», - Times-ին ասել է կառավարության ներկայացուցիչը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am