Նոր Գեղիում վագոն-տնակ է այրվել

Armenpress 14:59, 23 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 23-ին, ժամը 03:42-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:20-ին, մարվել՝ 05:42-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը (մոտ 21 քմ):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am