Բասկետբոլի պատանեկան թիմը մեկնեց Անդորրա

Armenpress 15:28, 22 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների  հավաքականը մեկնեց Անդորրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Անդորրայում հուլիսի 23-30-ը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի մրցակիցներն են լինելու Ուելսը, Մոլդովան, Մալթան և Ջիբրալթարը:  Ընտրանին առաջին մրցավեճը կանցկացնի հուլիսի 23-ին` մրցելով Ջիբրալթարի հավաքականի հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am