Ըմբիշ Միհրան Հարությունյանի վիրահատությունը հաջող է անցել

Armenpress 12:21, 22 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ,  22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի ուսի վիրահատությունը հաջող է անցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հարությունյանը վիրահատվել է Լեհաստանում: Վիրահատությունը հաջող է անցել և միայն 3 շաբաթ անց հայտնեն կլինի հետազոտության արդյունքները:

Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը 2016 թվականի հոկտեմբերին վիրահատվել էր Գերմանիայում: Միհրանը Օլիմպիական խաղերից հետո, որին մասնակցել էր վնասվածքներով, դեռևս մրցագորգ դուրս չի եկել:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am