«Լույս»-ի կրթաթոշակառուն առաջարկում է Կոնդի թունելում պատկերասրահ հիմնել

Armenpress 19:29, 21 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ Ռոբերտ Փանոսյանը, ով բուհում ուսանել է ճարտարապետություն,  առաջարկում է Կոնդի թունելում ստեղծել կառույց, որը կծառայի որպես պատկերասրահ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարեց ՀՀ նախագահի  հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում: Ռոբերտը «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու է: Նա տեղեկացրեց, որ գաղափարը քննարկվում է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հետ:

«Մեկ տարի առաջ նախագծի վրա ենք աշխատել և պետք է տեխնոլոգիական կենտրոն ստեղծենք: Անցած տարի «Լույս» հիմնադրամ դիմեցինք, 2-րդ տեղ զբաղեցրինք և ստացանք դրամական պարգև: Ցանկանում ենք՝ որպես փորձարկում այդ գումարով ավելի փոքր շենք կառուցել Երևանում, իսկ ապագայում ավելի մեծ շենքեր կկառուցենք: Այստեղ ուզում ենք տեխնոլոգիական թանգարան կառուցել, որովհետև Հայաստանը ունի այս ոլորտում ձերքբերումներ»,-եզրափակեց նա:

250 մ ձգվող հետիոտնի թունելը Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի միջև գտնվող զբոսայգին և կենտրոն թաղամասը միացնում է կիրճին՝ փոստային գրասենյակի ու Կոնդի մոտով ձգվելով նաև դեպի մանկական երկաթուղի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am