Արտակ Զաքարյանն ընունել է «Դեպի Հայք» ծրագրով Հայաստան այցելած սփյուռքահայ երիտասարդներին

Armenpress 18:55, 21 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն հուլիսի 21-ին ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի Հանրապետություն այցելած սփյուռքահայ երիտասարդներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին` Արտակ Զաքարյանը ներկայացրել է ՀՀ պաշտպանական քաղաքականության ներքին և արտաքին ուղղությունները, մի շարք երկրների և դաշինքների հետ երկկողմ ու բազմակողմ ռազմական համագործակցության զարգացման ընթացքը, ինչպես նաև պաշտպանական գերատեսչության կողմից այսօր կյանքի կոչվող ծրագրերը: 

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը պատասխանել է նաև սփյուռքահայ երիտասարդներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնց զգալի մասը վերաբերում էր զինվորական ծառայության նոր ձևերի ընտրության հնարավորություն ընձեռող և վերջին ամիսներին հանրային լայն քննարկումների առարկա դառնալով` հասարակության հավանությանն արժանացած «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am