Բակո Սահակյանը Գառնաքար գյուղում մասնակցել է բուժկետի բացման արարողությանը

Armenpress 15:50, 21 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղում մասնակցել է համայնքային կենտրոնի եւ բուժկետի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  նախագահը նշել է, որ գյուղական բնակավայրերում ենթակառուցվածքների ցանցի ընդլայնումն ու արդիականացումը եղել է եւ կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Երկրի ղեկավարն այս նախաձեռնությունների իրականացման եւ Արցախին աջակցություն ցուցաբերելու համար ամերիկահայ բարերար, «Հայրենիք» միության անդամ Բարունակ Չելիքեանին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով՝ բարձր գնահատելով նրա եւ միության հայրենանվեր գործունեությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am