Սիրիայում ոչնչացվել Է ԻՊ-ի մալայզիացի զինյալների պարագլուխներից մեկը

Armenpress 12:04, 21 Հուլիս, 2017
 ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում օդուժի հարվածով ոչնչացվել Է մալայզիացի զինյալ, որը պետք Է գլխավորեր «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման կազմում Հարավ - արեւելյան Ասիայից իսլամիստների «բրիգադը»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 21-ին այս մասին գրել Է Straits Times թերթը՝ բերելով հատուկ ծառայությունների տվյալները:

Ստացված տեղեկատվությամբ՝ 25-ամյա Մուհամադ Ֆուդհայիլ Օմարն ստացած վերքերից մահացել Է հունիսին Ռաքա քաղաքի մերձակայքում: Հատուկ ծառայությունները ենթադրում Էին, թե նա կդառնա ԻՊ-ի դաշտային հրամանատարներից մեկը եւ կհամակարգի Հարավ - արեւելյան Ասիայից զինյալների գործողություններն՝ ապրիլին նույնպես Սիրիայում ոչնչացված Մուհամադ Վանդիի փոխարեն, որը համարվում Էր Մալայզիայում առավել որոնվող ահաբեկիչներից մեկը:

Հատուկ ծառայությունների տեղեկատվությամբ՝ 2013 թվականից Իրաքում եւ Սիրիայում ոչնչացվել են 34 զինյալներ Մալայզիայից, այսօրվա դրությամբ այնտեղ են գտնվում առավազն եւս 53 քաղաքացիներ այդ երկրից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am