Մեքսիկայում շոգերի հետևանքով վեց մարդ է մահացել

Armenpress 09:50, 21 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում՝ Սոնորա նահանգում ուժեղ շոգերի հետևանքով մահացել է առնվազն վեց մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մեքսիկացիների մահվան պատճառ է դառնում օրգանիզմների ջրազրկումը: Շոգերի հետևանքով տուժած 25 մարդ գտնվում են հիվանդանոցներում և անցնում են վերականգնողական կուրսեր:

Սոնորայում օդի ջերմաստիճանը ստվերում գերազանցում է 40 աստիճանը՝ երբեմն հասնելով 50 աստիճանի: Իրավիճակն ավելի է բարդանում խոնավության բարձր մակարդակի պատճառով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am