«Հայաստան» գրությամբ շապիկով իրանցի զբոսաշրջիկն իրարանցում է առաջացրել Բաքվում

Armenpress 16:51, 20 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում իրանցի զբոսաշրջիկի «Հայաստան» գրությամբ շապիկն իրարանցում է առաջացրել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական Minval.az-ը, միջադեպը տեղի է ունեցել Բաքվի 28 Mall-ում:

Զբոսաշրջիկը «Հայաստան» գրությամբ շապիկով մտել է առևտրի կենտրոն: Կենտրոնում գտնվող ադրբեջանցիների կողմից շապիկի պատճառով բողոքներ հնչեցնելուց հետո անվտանգության աշխատակիցները ստիպել են նրան փոխել հագուստը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am