Բասկետբոլի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկանցի Երևանում

Armenpress 12:26, 20 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի մեծահասակների հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպումները Երևանում կսկսի հուլիսի 24-ից։ Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Ալբանիայի եւ Ղազախստանի հավաքականները։

Հուլիսի 24-ին Հայաստանի հավաքականը կմրցի Ղազախստանի հետ, իսկ մեկ օր անց՝ Ալբանիայի։ Ղազախստանը եւ Ալբանիան կհանդիպեն նաև միմյանց հետ։ Այս 3 հավաքականների պայքարում լավագույն արդյունքը գրանցած 2 հավաքականները կմրցեն նաև հուլիսի 28-ին։

Հանդիպումները կկայանան ԿԱ ՊԵԿ (նախկին Միկա) մարզահամալիրում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am