Ըմբիշ Միհրան Հարությունյանը ևս մեկ անգամ կվիրահատվի Լեհաստանում

Armenpress 11:45, 20 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը բուժզննում է անցել Լեհաստանում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օլիմպիական արծաթե մեդալակիրը հետազոտվել է Պոզնանում, իսկ հուլիսի 21-ին նրա ուսը վիրահատության կենթարկվի: Ըմբիշի մյուս վիրահատությունը սպասվում է դրանից մեկ շաբաթ անց:

Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը 2016 թվականի հոկտեմբերին վիրահատվել էր Գերմանիայում: Միհրանը Օլիմպիական խաղերից հետո, որին մասնակցել էր վնասվածքներով, դեռևս մրցագորգ դուրս չի եկել:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am